ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Այժմ ապ­րե­լու ու ա­րա­րե­լու, գոր­ծե­լու ու կի­սա­տը շա­րու­նա­կե­լու ժա­մա­նակն է

Այժմ ապ­րե­լու ու ա­րա­րե­լու, գոր­ծե­լու ու կի­սա­տը շա­րու­նա­կե­լու ժա­մա­նակն է
06.10.2020 | 00:30

Ա­կանջ­նե­րիս մեջ պա­տե­րազ­մի ձայնն է, մաշ­կիս վրա՝ հրա­նո­թի բե­կո­րից մնա­ցած սպին: Տե­սա­ծը, լսածն ու զգա­ցա­ծը նկա­րագ­րե­լը բարդ է, հեշտ չէ նաև հի­շել այդ մա­սին: Ի­հար­կե, հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու, բայց ար­կե­րի տրա­քոց­նե­րի ձայ­նե­րը երևի թե ամ­բողջ կյան­քում չեն լքի ինձ: Դա միայն ո­րոտ չէր, որ փոքր-ինչ վնա­սել է նաև լսո­ղու­թյունս, դա խա­ղաղ եր­կն­քին նա­յող մա­նուկ­նե­րի ճիչն է, մի­նու­ճա­րին ճա­կատ ու­ղար­կած մոր ա­ղոթքն ու սահ­մա­նին «Այն­պես պիտ ծե­ծենք, որ հի­շեն հոր հար­սա­նիք» եր­գով կռ­վող իմ հայ­րե­նա­կից­նե­րի խրոխտ եր­գը: «Ի­րա­տե­սի» հեր­թա­կան հրա­պա­րա­կումն էի պատ­րաս­տում Մար­տու­նի քա­ղա­քի հա­մայն­քա­պե­տա­րա­նում, երբ ա­րյուն­ռուշտ թուր­քը թի­րա­խա­վո­րեց մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող լրագ­րող­նե­րիս: Մի­նու­ճար որ­դուն ճա­կատ ճա­նա­պար­հած տիկ­նոջ մա­սին էի գրում: «Մի մի­նու­ճար տղա ու­նեմ, սահ­մա­նին է, եր­րորդ պա­տե­րազմն է կռ­վում, դե հի­մա ինձ ա­սեք՝ ես ու՞ր գնամ, ինչ­պե՞ս գնամ: Քույր ու եղ­բայր­ներ ու­նեմ թե՛ Երևա­նում, թե՛ Ռոս­տո­վում ու Սո­չիում, բայց ու­զում եմ տղա­յիս հնա­րա­վո­րինս մոտ գտն­վել: Ինձ մի հարց­րեք՝ ին­չու չեմ գնում այս­տե­ղից, ձեր հար­ցի պա­տաս­խա­նը սահ­մա­նին կռ­վող իմ տղան է»,- պատ­մում էր մար­տու­նե­ցի կինն ու պատ­գա­մում ա­րար աշ­խար­հին՝ խա­ղա­ղու­թյունն ան­պա­կաս ա­րեք Եր­կիր մո­լո­րա­կից:
Հրե­տա­կո­ծու­թյան պա­հին հա­մայն­քա­յին շեն­քում միայն տղա­մար­դիկ էին ու ֆրան­սիա­ցի մեր գոր­ծըն­կեր­նե­րին ու­ղեկ­ցող թարգ­ման­չու­հի-լրագ­րո­ղը: Իմ զրու­ցա­կից տի­կինն ու նրա հարևան­նե­րը տուն էին գնա­ցել: «Քա­նի դա­դար է, գնանք հաց ու­տենք, նո­րից հետ գանք»,- ա­սա­ցին կա­նայք ու հե­ռա­ցան: Գու­ցե բա­րին էլ դա էր, քան­զի այդ օ­րը թշ­նա­մին միայն քա­ղա­քա­ցիա­կան օ­բյեկտ­ներն էր թի­րա­խա­վո­րել:


Ա­ռա­ջին ու երկ­րորդ պայ­թյու­նից հե­տո շեն­քի ա­պաս­տա­րա­նի տե­ղը չգտ­նե­լով, ես ու գոր­ծըն­կեր­ներս ան­մի­ջա­պես միաց­րինք տե­սախ­ցիկ­ներն ու գոր­ծի ան­ցանք: Չէինք գի­տակ­ցում երևի, որ պայ­թող հա­ջորդ ար­կը կա­րող է շատ մոտ լի­նել, մենք էլ՝ նրա զո­հը: Սկ­սե­ցինք վա­վե­րագ­րել պա­տե­րազ­մը: Պայ­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում էին, բայց մենք չէինք ըն­կր­կում, նկա­րում էինք: Շեն­քից դուրս գա­լուց հե­տո միայն զգա­ցի՝ վի­րա­վո­րում եմ ստա­ցել: Թեև ար­դեն հաս­կա­ցել էի՝ բե­կո­րա­յին վնաս­վածք ու­նեմ, բայց նաև գի­տակ­ցե­ցի՝ ինձ­նից ա­ռա­վել ծանր վի­ճա­կում մար­դիկ կան, ու վի­րա­վոր լի­նե­լով, շտա­պե­ցինք բու­ժօգ­նու­թյուն ցույց տալ, վի­րա­վոր­նե­րին հասց­նել մո­տա­կա բուժ­կետ: Այն, ինչ այս օ­րե­րին ա­նում են մեր բու­ժաշ­խա­տող­նե­րը, հե­րո­սու­թյուն ան­վա­նե­լը քիչ է: Վայր­կյան­նե­րի ըն­թաց­քում ախ­տո­րո­շում են, վի­րա­հա­տու­թյուն նշա­նա­կում ու ա­նում անհ­նա­րի­նը: Տե­ղի ու­նե­ցա­ծը եր­կար կա­րե­լի է պատ­մել, բայց աժմ ապ­րե­լու ու ա­րա­րե­լու, գոր­ծե­լու ու կի­սա­տը շա­րու­նա­կե­լու ժա­մա­նակն է: Վս­տահ եմ՝ Աստ­ված մեզ՝ փոր­ձու­թյան մի­ջով անց­նող­նե­րիս, փա­ռա­պանծ հաղ­թա­նա­կի ճա­նա­պար­հով է ուղ­ղոր­դում:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ